Արցախում հանրահավաք կլինի ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ՝ առևանգված 68-ամյա արցախցուն վերադարձնելու պահանջով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանը։
«Սիրելի' հայրենակիցներ
Այսօր ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։
Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն»,- գրել է նա: