Բլինքենը կարծում է, որ Շոյգուն Հյուսիսային Կորեա է գնացել զենք ստանալու համար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի նպատակներից մեկը Ուկրաինայում մարտերի համար զենքի մատակարարումն է։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հուսահատորեն փորձում է սպառազինության աջակցություն ստանալ այնտեղ, որտեղ այն կարելի է գտնել… Մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև Իրանում, որը Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել է բազմաթիվ անօդաչու սարքեր…», - ասել է Բլինկենը: .
Հուլիսի 25-ի երեկոյան Շոյգուն թռել է Հյուսիսային Կորեա։ Օտարերկրյա վերլուծաբանները կարծում են, որ այցի հիմնական նպատակը Ռուսաստանին հյուսիսկորեական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններն են։