Կան վիրավորներ. տուժածներից 3-ը երեխաներ են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 30-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1992 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Ս․-ն (ծնված 1988 թ․) , Վ․ Ս․-ն (ծնված 2007 թ․), Լ․ Ու․-ն (ծնված 1992 թ․), Է․ Բ․-ն (ծնված 2016 թ․) և Մ․ Բ․-ն (ծնված 2019 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Ավելին՝ այստեղ