Արտակարգ. Գիշերը Երևանում երիտասրադներ են դանակահարվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 12-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչև դեպքի վայր կժամանեին Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Հիվանդանոց մեկնած Ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 17-ամյա Գոռ Հ․-ն է:
Կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնում, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ավելին՝ այստեղ