Ուկրաինայի վեց շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Սումիի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի մարզերում և Կիևի կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, վկայում են Ուկրաինայի թվային նախարարության առցանց քարտեզի տվյալները։
Ըստ քարտեզի՝ այս շրջաններում ահազանգը հնչել է գրեթե միաժամանակ՝ 12.50-ի սահմաններում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին
Հարվածները հասցվում են ողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։