Գավառ քաղաքի մոտակայքում «GAZ-53» բեռնատարը կողաշրջվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 31-ին, ժամը 11:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ խաչ» մատուռ տանող դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ քաղաքից դեպի «Սուրբ խաչ» մատուռ տանող ավտոճանապարհի 10-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում «GAZ-53» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Հ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի։