Իրանի հարավ-արևելքում ջրհեղեղից տուժել է առնվազն 400 մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ջրհեղեղից տուժել է առնվազն 400 մարդ։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Հաղորդվում է, որ 15 փրկարարական խումբ օգնություն է ցուցաբերել նահանգի հարավ-արևմուտքում տուժածներին։ Ավելի քան 300 մարդ տեղավորվել է Կարմիր մահիկի վրաններում, տուժածները ստացել են անհրաժեշտ օգնություն՝ նրանց տրվել են պարենային փաթեթներ, տաք հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր։
Սիստան եւ Բելուջիստան նահանգի կենտրոնական շրջանի ղեկավարը հայտնել է, որ հորդառատ անձրեւների պատճառով վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ գյուղատնտեսական։