Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան դժվարին փոխզիջումների. Միլլեր
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանն ու Բաքուն պետք է գնան դժվարին փոխզիջումների, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին: Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելիության սահմաններում է»,- ասել է Միլլերը:
Նրա խոսքով, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է բանակցություններ վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ օգնելու նրանց գնալ այդ փոխզիջումներին՝ խաղաղության հասնելու համար։