Լուի Բոնոն կայցելի Հարավային Կովկաս
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկաս, Trend-ին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։
«Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն այս շաբաթ մեկնում է տարածաշրջան՝ ԱՄՆ աջակցությունը հայտնելու խաղաղ գործընթացին և քննարկելու տեւական և արժանապատիվ խաղաղության հասնելու ուղիները», - ասել է դեսպանատունը։
Նշենք, որ մինչ այդ Բոնոն տարածաշրջան էր այցելել մայիսի 23-25-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը երեկ կայացած ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելիության սահմաններում է։
Միլլերը նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ օգնելու նրանց համաձայնության գալ։