Լրահոս
Կարևոր


Հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում․ Փաշինյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ի՞նչ եք կարծում, տարածաշրջանային ավանդական միջնորդին՝ Ռուսաստանին, զայրացնում է այն փաստը, որ Արևմուտքը (խոսքը ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասին է) գնալով ավելի էական դեր է խաղում տարածաշրջանում։ Թե այն փաստը, որ Ռուսաստանը խճճվել է Ուկրաինայում, աշխատել է հօգուտ այլ խաղացողների, ովքեր այժմ նույնպես փորձում են օգնել ձեզ և ադրբեջանցիներին ընդհանուր լեզու գտնել»,– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է տվել Euronews-ի միջազգային գլխավոր թղթակից Անելիզ Բորժեսը։

«Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև աշխարհաքաղաքական այլ խաղացողների հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, քանի որ գործնականում միջազգային ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Սա գործոններից մեկն է»,– ի պատասխան լրագրողի հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Ռուսաստանն է եղել 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի համաձայնագրի կամ հռչակագրի ստորագրման միջնորդը։

«Դա ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը չէր: Իսկ հայ գործընկերոջս հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպել էր Ռուսաստանը՝ ռուսական տարածքում։ Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո իրավիճակը փոխվել է, մենք տեսել ենք, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ավելի ակտիվ են։ Իրականում մեզ համար էական տարբերություն չկա, թե ով է ղեկավարելու գործընթացը կամ, ասենք, ով է յուրացնելու միջնորդության դափնիները։ Կարևորը արդյունքի հասնելն է»,- նշել է նա: 

Խոսելով ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին՝ Ալիևը հավելել է․  «Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա այստեղ քիչ բան է փոխվել, քանի որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կմնան հավասարակշռված։ Դրանք հիմնված են միմյանց ազգային շահերի և, իհարկե, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման վրա։ Ռուսաստանը մեր հարեւանն ու գործընկերն է»։

ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին։

«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հումանիտար ճգնաժամ է։ Ի՞նչ է հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղին սնունդ չի մատակարարվում, սննդամթերքը քիչ է։ Սննդամթերքի արտաքին մատակարարումները դադարեցվել են։ Մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն մատակարարվում։ Մանկական սնունդ չի մատակարարվում, դեղեր չկան։ Հիգիենայի միջոցներ չկան։ Առաջին անհրաժեշտության այլ իրեր չկան։ Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Վառելիքի մատակարարումները նույնպես դադարեցվել են Ադրբեջանի կողմից։ Ուրեմն սովի իրական վտանգ կա, մենք բախվում ենք նաև առողջական ոլորտում խնդիրների և այլն»։

Լրագրողի՝ «Բաքվում ասում են, որ Աղդամով երթուղին բաց է» դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը հիշեցրել է․  «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, քանի որ ես խոսում եմ մի հայտարարության մասին, որը ես ինքս եմ ստորագրել և որը միջազգային փաստաթղթի կարգավիճակ ունի։ Այնտեղ հստակ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և սա ոչ միայն ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ գոտի, որը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից, հենց այս միջանցքը պետք է կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,– ասել է նա։

Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման