Էրիթրեայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Էրիթրեայում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է 17.15-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրիթրեայի մայրաքաղաք Ասմարայից 65 կմ դեպի արևելք, Մասավա քաղաքից 43 կմ հարավ-արևելք: Օջախը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։