Ուժեղ երկրաշարժը կարող է մոտ 600 հազար բնակարան ավերել Ստամբուլում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլում մոտ 600 հազար բնակարան կարող է ավերվել 7,0 մագնիտուդից ավելի ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Այս մասին A-haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օզհասեքին։
Նրա խոսքով՝ Ստամբուլի բնակարանային ֆոնդի մոտ 1,5 մլն միավոր հայտնվել է ռիսկային գոտում։
«7,0 և ավելի մագնիտուդով երկրաշարժի ժամանակ 600,000 բնակարան կջնջվի աշխարհի երեսից», - ասել է Օզհասեքին:
Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները աշխատանքներ են տանում Ստամբուլում սեյսմակայուն բնակարանների կառուցման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 300-350 հազար տուն, այդ թվում՝ վերանորոգման ծրագրի շրջանակներում։