Գերմանիայում տնտեսական անկում է սպասվում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական գազից հրաժարվելուց հետո Գերմանիային տնտեսական անկում է սպասվում։ Այս մասին գրում է JB Press-ի ճապոնական առցանց հրատարակությունը։
«Գերմանական տնտեսության ապագան լավատեսական չէ»,- նշվում է հոդվածում։
Գերմանիան դժվարություններ է ապրում ռեցեսիայից դուրս գալու հետ կապված։ Ռուսական վառելիքից հրաժարվելը զգալի ազդեցություն ունեցավ Գերմանիայի քիմիական արդյունաբերության վրա, որը երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկն էր։ Երկիրը սկսել է գազ գնել Քաթարից և Նորվեգիայից անընդհատ բարձրացող գներով։
Վառելիքի թանկության պատճառով ձեռնարկությունները տեղափոխվում են արտերկիր, ինչը մտավախություն է առաջացնում արտադրության ապագայի համար։
Օգոստոսի 3-ին Գերմանիան հայտարարեց տնտեսական ճգնաժամի մասին, որը անդունդն է տանում ողջ Եվրոպային։
Հուլիսի 30-ին Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունը նախազգուշացրել է գերմանական տնտեսության ապաարդյունաբերականացման վտանգի մասին։ Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Ֆրիդրիխ Մերցի խոսքերով, դրա մասին են վկայում գործազրկության աճը, արդյունաբերական արտադրության կրճատումը և սնանկ ճանաչվածների թվի աճը։