Նիդերլանդներում հիշատակել են Եզդիների ցեղասպանության զոհերին, ներկայացրել Արցախի իրավիճակը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 3-ին դեսպան Բալայանն Ամստերդամի Դամ հրապարակում մասնակցեց Եզդիների ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և հանդես եկավ ելույթով, տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը մասնավորապես նշեց, որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը և այժմ էլ կանգնած է մեր եզդի քույրերի և եղբայրների կողքին։
Իր խոսքում Տիգրան Բալայանը զուգահեռներ անցկացրեց Սինջարում 9 տարի առաջ մեկնարկած ոճրագործության և այժմ Արցախում տեղի ունեցող Ադրբեջանի ցեղասպան գործողությունների միջև։
Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն հանդիսացող ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին և այդ ուղղությամբ Հայաստանի կողմից միջազգային հարթակներում իրականացվող նախաձեռնություններին։