Էրդողանը Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի փակ նիստ է անցկացնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում մամուլի համար փակ է ընթանում Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստը։
Նիստից առաջ խորհրդի անդամներն այցելել են Աթաթուրքի դամբարան, գրում է Anadolu-ն։
Նախագահ Էրդողանից բացի, նիստին մասնակցում են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արդարադատության նախարար Յըլմազ Թունչը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուսա Ավսեվերը, ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենտ Թաթլիօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Աթիլլա Գյուլանը։