64 գրավոր և բանավոր բողոք. ինչ է կատարվում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ից։
Նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով և նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, ինչպես նաև այլ հարցերին:
Գրավոր ընթացակարգով քննարկվել է 25 բողոք, 7-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 32 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Զորակոչի փուլում աշխատանքային կարգով ամենօրյա կապ է պահպանվել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժանումների (զինկոմիսարիատների), բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների հետ: Քաղաքացիների բարձրացրած հարցերի առնչությամբ պարզաբանումների պահանջով ու առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն, արագ արձագանքումներով քննարկումներ են անցկացվել զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ՊՆ իրավասու ստորաբաժանումների հետ: Արդյունքում, բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր, նշանակվել կրկնակի փորձաքննություններ:
Ավելին՝ այստեղ