2 մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 3-ին՝ ժամը 03.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ օգոստոսի 2-ի ժամը 22.00-ի սահմաններում Գաջեգործների փողոցում կնոջ ձեռքից բացահայտ հափշտակել են պայուսակը, որի մեջ երկու միլիոն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր են եղել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 22.00-ին, 27-ամյա կինը պայուսակը, ամբողջ պարունակությամբ, իր ցանկությամբ հանձնել է ծանոթին:
27-ամյա կինը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցներ՝ ծանոթի անձը պարզելու, նրան և պայուսակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքնություն։