Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի Խնապատ համայնքի 40–ամյա բնակչի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ ժամը 15:00-ի սահմաններում Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։