Լրահոս
Կարևոր


Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը․

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

տիկին Աննա Վարդապետյանին

Հարգելի գլխավոր դատախազ,

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները խոր տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում՝ հայաստանյան եւ արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների եւ Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների մոտ:

Մենք համոզված ենք, որ դատական գործընթացը կընթանա թյուրիմացությունների պարզաբանման, իսկությունների վերհանման ուղղությամբ, որի արդյունքում Մաեստրո Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր հայրենանվեր գործունեությունը:

Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ՝ ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիր է: Նվագախմբի գործունեությունը եւ այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի եւ նախագծերի իրագործման խափանումն ու չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի վարկանիշին միջազգային հանրության շրջանում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի եւ նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին եւ իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու եւ Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը:

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր, ՀՀ ազգային հերոս․

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռուբեն Մաթեւոսյան, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ․

Հասմիկ Պապյան, օպերային մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռոբերտ Մլքեյան, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռուդոլֆ Խառատյան, բեմադրող ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

Գեւորգ Հակոբյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հովհաննես Այվազյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

Սերգեյ Խաչատրյան, ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ․

Արմեն Հյուսնունց, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հայկ Մելիքյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հասմիկ Գրիգորյան, անվանի օպերային մեներգչուհի․

Լիպարիտ Ավետիսյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

Արմինե Գրիգորյան, անվանի դաշնակահար.

Տիգրան Ցիթողցյան, անվանի նկարիչ․

Ռուբեն Մուրադյան, բալետային մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ․

Կարեն Շահգալդյան, անվանի ջութակահար»։

«Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՆոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Բոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն ՄարուքյանՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ Սարգսյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուԿոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ Վարդևանյան