«Դադարե՛ք աջակցել բռնապետություններին»․ իսրայելցի պատգամավորն աջակցություն է հայտնել Արցախին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի Կնեսետի անդամ Օֆեր Կասիֆը իր թվիթերյան էջում քննադատել է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը և Իսրայելի կողմից պաշտոնական Բաքվին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։
«Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որն ուզում է այն, այլ նաև պաշարումներ և էթնիկ զտումներ է արտահանում: Ադրբեջանցի զինվորները Իսրայելի ռազմական աջակցությամբ Արցախում մահացու պաշարում են իրականացրել հայերի դեմ՝ փակելով Լաչինի միջանցքը: Պաշարումը շարունակվում է, և 120,000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա սովից և հիվանդություններից մահանալու վտանգի տակ են։
Դադարե՛ք աջակցել բռնապետություններին»։