Բուլղարիան և ԱՄՆ-ն զորավարժություններ են անցկացնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի հետ միասին անցկացնում է «Թրակյան ամառ – 2023» ռազմաօդային ուժերի զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 20-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բուլղարիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունները կներառեն «տակտիկական թռիչքներ ցածր բարձրության վրա, խմբակային թռիչքներ երթուղու երկայնքով միջին և ցածր բարձրությունների վրա, զորքերի և բեռների փոխադրում, պարաշյուտով ցատկեր ցածր և միջին բարձրություններից առավոտյան և գիշերը, ահաբեկչական խմբավորումներին չեզոքացնելու գործողություններ, բժշկական տարհանում և այլն։