Այսօր Գոռ Համբարձումյանի հարսանիքն է․ Լուսանկար
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր տեղի է ունենում դերասան Գոռ Համբարձումյանի հարսանեկան արարողությունը։ Զույգը նախընտրել է հայկական ավանդական հարսանիք կազմակերպել։ Գոռը զուռնա դհոլի ուղեկցությամբ գնացել է հարսի տուն, որից հետո էլ տեղի է ունեցել պսակադրությունը։
Նշենք, որ Գոռը երկար ժամանակ ցույց չէր տալիս սիրելիին, սակայն պարբերաբար ակնարկում էր, որ հարաբերությունների մեջ է։
Հավելենք նաև, որ տարիներ շարունակ քննարկվում էին Գոռի և դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հարաբերությունները։ Գոռը Մարիամին անկանկալ կերպով առաջարկություն էր արել, որն էլ վերջինս ընդունել էր։ Սակայն որոշ ժամանակ անց սկսեցին լուրեր պտտվել, որ զույգը բաժանվել է։ Եվ միայն այդ խոսակցություններից հետո Մարիամը խոստովանեց, որ իրենք բաժանվել են։ Նա հարցուպատասխան էր կազմակերպել ինստագրամյան իր էջում, որի ժամանակ արդյո՞ք նշանված է հարցին պատասխանել էր՝ ոչ:
Ավելին՝ այստեղ