Ողբերգական ավտովթար՝ բեռնատարի մասնակցությամբ. կա 10 զոհ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։ Վթարի պատճառ է դարձել բեռնատարի արգելակների խափանումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի երեկոյան։ Բեռնատարը բախվել է 7 մեքենայի և ճանապարհի եզրին գտնվող 3 բնակելի տան։
«Վթարի հետևանքով վնասվել է 7 տրանսպորտային միջոց և 3 բնակելի տուն... Բեռնատարի վարորդը զոհվել է դեպքի վայրում», - ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հանձնաժողովում։
Ավելին՝ այստեղ