Հայտնաբերել են Վահագնի թաղամասում զինված հարձակումը կատարողներին. մեկը նախկին «օրենքով գող» է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ հսկայածավալ օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա, որը կրել է «Գողի և ում օրն է 40 օր» անունը:
Ավազակային հարձակում կատարողներից մեկը նախկին «օրենքով գող» է: