ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարել Ուկրաինայի արտգործնախարարի հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Զրույցի մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ այս հաղորդագրության՝ զրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակահարձակման շրջանակում զարգացումները, Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության համար վերջին բանակցությունները, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության երկարաժամկետ պայմանավորվածությւոնը, գրում է Ամերիկայի ձայնը։