Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի հացահատիկային գործարքը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 9-ին կայանալիք Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը կգլխավորի նախագահ Թայիփ Էրդողանը, կքննարկվեն հացահատիկի մատակարարումների և հացահատիկային միջանցքի թեման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակում իր աղբյուրին։
«Քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև հացահատիկի մատակարարումը, որը դադարեցվել է հացահատիկային գործարքից Ռուսաստանի դուրս գալով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Անկարան շարունակում է երկխոսությունը արեւմտյան գործընկերների հետ սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսման շուրջ, զուգահեռաբար միջգերատեսչական երկխոսություն է ընթանում ռուսական կողմի հետ։