Վարորդը մեքենայով հայտնվել է գերազմանոցում՝ կոտրելով շիրամաքարը. վիրավորներից մեկը երեխա է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Oգոստոսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Քրիստինա Թ.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան ճամփեզրից մոտ 1,5 մ հեռավորության վրա գտնվող «Վարսենիկ Մարկոսյան» գրառմամբ գերեզմանին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Քրիստինա Թ.-ն և նրա 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշական կենտրոն:
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բախման հետևանքով շիրմաքարը կոտրվել է և մեքենան հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: