Զելենսկին սպառնացել է Ռուսաստանին թողնել առանց նավերի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգենտինական Nacion-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կարող է մնալ առանց նավերի, եթե շարունակի փակել հացահատիկային միջանցքը Սև ծովում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հացահատիկային միջանցքը փակելուց հետո Ուկրաինան ստիպված է լուծումներ փնտրել։
«Եթե Ռուսաստանը շարունակի իշխել Սև ծովում՝ կրակելով, (...) Ուկրաինան կպաշտպանի իրեն։ (...) Ռուսաստանի Դաշնությունը պետք է հասկանա, որ (...) եթե շարունակի նույն ոգով, մինչև հակամարտության ավարտը ոչ մի նավ չի մնա»,- ասել է Զելենսկին։