Լրահոս
Կարևոր


Սովի ճիրանները սեղմում են արցախցիներին. ՀԳՄ նախագահը դիմել է աշխարհի գրողներին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով աշխարհի գրողներին, հատկապես մանկագիրներին․

«Սա կոչ է կոչերի ունայնության մասին։ Ամբողջ աշխարհի քաղաքակիրթ երկրների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, սենատորներն ու բարձր ներկայացուցիչները, լրագրողները Լաչինի միջանցքի բացման համար կոչեր են կոչում ու գոչում, իսկ մի ինքնավստահ տիրակալ թքած ունի այդ ամենի վրա։ Ո՞նց փրկենք նրանց պատիվը։ Նրա հրամանով Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ, միջազգայնորեն ընդունված, 2020 թվի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված, ռուսական խաղաղապահներով հսկվող միջանցքի վրա կառուցել է վիշապ-անցակետ։ Թույլ չի տալիս ել ու մուտ։

Արդեն յոթ ամսից ավելի սովի ճիրանները սեղմում են արցախցիներին։ Միջազգային Կարմիր խաչի մեքենայից առեւանգում են 68-ամյա հիվանդ տղամարդու։ Միջնադարյան ինկվիզիցիայի համառությամբ խարույկ են վառել բոլոր մարդասեր հոգիներում։ ԿԽՄԿ-ն շփոթահար եւ անզոր նայում է փակ անցակետի երախին։ Եվս մի լացակումած անտեր։ Արդարադատության աստվածուհի Ֆեմիդան կրկնակի, եռակի, քառակի, հարյուրակի ժապավեններով փակում է փակ աչքերը, չտեսնելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հանդեպ Ադրբեջանի կողմից արհամարհական, ոտնահարող, ձեռառնոցի վերաբերմունքը։ Խեղճ Ֆեմիդա։ Ոճիրը կա, պատիժը՝ ոչ, դատը կա, դատաստանը՝ ոչ։

Եռակողմ հանդիպումները (ԵՄ, Հայաստան, Ադրբեջան, ապա Ռուսաստանի եւ հետո ԱՄՆ-ի մասնակցությամբ) ավարտվում են, եւ Ալիեւը շարունակում է նույն հայատյաց ոճով, նրա հրամանով կրակում են Արցախի ու Հայաստանի սահմաններին ու դիրքերին, հողագործների վրա։ Նա իբր խաղաղության ջատագով է, սակայն միեւույն պահին Բաքվի պետական հեռուստատեսությունը ֆիլմ է ցուցադրում Արեւմտյան Ադրբեջանի մասին, որը իրականում Հայաստանի մասին է։ Ո՞նց հավատալ այս երկերեսանի քաղաքականությանը, որի վարպետ-դաստիարակն է Թուրքիան, հանրահայտ Հայոց ցեղասպանության անպատիժ իրագործողը։ Սպառնալիքների, ոտնձգությունների ու ռեալ կրակոցների մեթոդով իրենց բնիկ օջախներից փորձում են դուրս մղել արցախցիներին եւ հետո անցնեն Հայաստանին։

Աշխարհի բաց աչքերի առջեւ է բեմադրվում այս տրագիկոմեդիան, մեզ համար՝ ողբերգություն, մյուսների համար՝ կատակերգություն։ Սուտը, խաբեությունը, անտարբերությունը գիշանգղի պես պտտվում են այս տարածքների վրա։ Բարության նկատմամբ չարի այս լպիրշությունը, հավատացած եմ, թույլ չեք տա մտնի ձեր տողերի մեջ, իսկ եթե մտնի՝ վերջում խիստ կպատժվի։ Սակայն իրական աշխարհում Ֆեմիդան ևս մի ժապավեն է կապում աչքերին՝ չտեսնելու Արցախի 120.000 բնիկների, որոնց մեջ 30.000 մանուկների, 2000 հղիների չարչարանքի տեսարանները։ Երեխաները, որ Աստված տա՝ ծնվեն, ի՞նչ են ճչալու այս արդարադատության, այս աշխարհի եւ գրողների, հատկապես մանկագիրների ականջներին, երեւի սա՝ անխիղճ ղեկավարներին մարդ լինելու կարճ ու պարզ ճանապարհ ցուցանեք, հանուն արեւի տակ սիրով ապրելու հավատի։ Որեւէ տիրան լսի, թե չլսի, Ֆեմիդայի պես գրողը չպետք է աչքերը եւ ականջները փակի, միամիտ համոզվածությամբ՝ մեկ է, բարին կհաղթի չարին։ Աշխարհի հարգարժան գրչընկերներ, եկեք միասին փրկենք ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների, երկրների ու լրագրողների, հատկապես մանկան պես լացակումած ԿԽՄԿ-ի արժանապատվությունը։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»