Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ փորձում ենք պաշտպանել Թուրքիայի շահերը․ Էրդողան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների ամենամյա համաժողովում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է շարունակել հակաահաբեկչական գործողությունները՝ արագացնելու Սիրիա և Իրաք փախստականների կամավոր վերադարձի գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի գործողությունները, քանի դեռ «չի ավարտվել ահաբեկչությունը, որը սպառնում է Թուրքիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը»։
«Թուրքիան ոչնչացրել է անջատողական կազմակերպության (Քրդստանի բանվորական կուսակցության - խմբ․) պլանները՝ Սիրիայում պետություն ստեղծելու համար։ Քանի որ Իրաքում և Սիրիայում իրավիճակը կայունանում է, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի գործընթացը կարագանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա կարծիքով՝ Թուրքիային վերջին տարիներին հաջողվել է վերածվել «միջազգային ասպարեզում խաղացողի, որի յուրաքանչյուր քայլին հետեւում են»։
«Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ փորձում ենք պաշտպանել Թուրքիայի շահերը՝ միաժամանակ օգտագործելով դիվանագիտության բոլոր միջոցները, կոշտ և փափուկ ուժի տարրերը»,- ասել է Էրդողանը։