ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
«Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։