Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի և ռուս խաղաղապահների հասցեին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Արցախի հարցում «մանիպուլյացիաների մեջ»․
«Ղարաբաղյան հարցը Ռուսաստանի համար ինչ-որ գործիք է տարածաշրջանում իր երկարաժամկետ ներկայությունն ապահովելու համար։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ այս պահին խաղաղապահ առաքելությունը չի կատարում իր վրա վերցված խնդիրները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում ամրագրված խնդիրները, որը նախատեսում է Ադրբեջանի տարածքից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերում»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության պետը։