«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում
Հասարակություն«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում՝ այն համարելով որպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ալիևա-փաշինյանական օրակարգին Արցախի պետականության կողմից ինստիտուցիոնալ դիմադրության հստակ դրսևորում և Արցախի հանրային առողջ ուժերը համախմբելուն ուղղված կարևոր քայլ։
Մեր գոհունակությունն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը այժմ նախագահում է մի քաղաքական գործիչ, ով իր գործունեությամբ մշտապես ի ցույց է դրել պետականամետ կեցվածք և նվիրվածություն մեր ազգային շահերին, և իր փորձառությամբ ընդունակ է ամրապնդել Արցախի թուլացած պետական համակարգը:
Դավիթ Իշխանյանի կողմից պետական այս կարևորագույն ինստիտուտի գործունեությունը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելը Արցախում առկա անվտանգային սուր ճգնաժամի պայմաններում գնահատում ենք նաև որպես քաղաքական և անձնական խիզախության դրսևորում, և հայտնում ենք մեր զորակցությունն ու պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու դժվարին գործում:
«Համախմբում» շարժման խորհուրդ