Լրահոս
Կարևոր


ԶՊՄԿ-ն սկսում է ընկերության համապարփակ թվայնացման նոր գործընթաց

Հասարակություն

Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության թվայնացման գծով տնօրեն Սադեկ Ազիմովի հետ:

Սադեկ Ազիմովն արմատներով Ուզբեկստանից է, ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից է տարածաշրջանում։

Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ՏՏ ֆակուլտետը, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, այնուհետև ուսումը շարունակել Մադրիդում, ունի MBA կոչում IE բիզնես դպրոցից:

Իր կարիերայի ընթացքում աշխատել է խոշորագույն ռուսական օդանավակայանների հոլդինգի թվային վերափոխման խոշոր նախագծերում, կազմակերպել է ՏՏ բաժին` «Գազպրոմնեֆտի» նոր կազմավորված ոչ ստանդարտ դուստր ձեռնարկությունում:

BNP Paribas Cardiff Russia-ի համար քաղաքականությունների թողարկման և վաճառքի ավտոմատացման համակարգ է իրացրել, աշխատել է «Սբերբանկի» մեդիա ակտիվների կառավարման համապարփակ լուծման վրա, կառավարել է նախագիծը՝ նախավաճառքի փուլից մինչև հաճախորդի կողմից ընդունումը:

- Պարոն Ազիմով, շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու համար, պատմեք Ձեր մասին, նախ՝ որտեղի՞ց եք Դուք:

- Ես էթնիկ ուզբեկ եմ, ծնվել եմ Մոսկվայում, որտեղ ավարտել եմ միջնակարգ դպրոցն ու համալսարանը, այնտեղ եմ ձևավորվել, հասունացել որպես մարդ և մասնագետ։

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ անմիջապես ուսումնառությունից հետո: Աշխատել եմ Սիբիրում, Կամչատկայում, որտեղ ավտոմատացրել ենք էներգետիկ համակարգը։ Աշխատել եմ Չելյաբինսկում։ Մեծամասամբ աշխատել եմ Ռուսաստանի տարբեր շրջաններում։

- Մենք գիտենք, որ ներկայումս ԶՊՄԿ-ում իրականացվում է թվայնացման ծրագիր։ Իսկ Դուք ղեկավարում եք նախագիծը՝ թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալի կարգավիճակում։ Ի՞նչ է գործընթացների թվայնացումը և ի՞նչ օգուտներ կտա այն:

- Թվայնացումը տարբեր «ձեռքերով» արվող գործառնությունների փոխանցումն է թվային ձևի: Եթե նախկինում մենք տվյալները պահում էինք փաստաթղթերի վրա, հիշողության մեջ, ապա այժմ ստեղծվում է ընդհանուր պահեստային տարածք։ Աշխատակիցների  համար ստեղծվում է միասնական թվային հարթակ, տվյալների կառավարման թափանցիկ մեխանիզմ, որի միջոցով կարելի է հասկանալ ամբողջ գործընթացը: Համակարգն ընդհանուր պատկերացում կտա, թե ինչ որոշումներ պետք է կայացվեն. անհրաժե՞շտ են արդյոք նոր մեքենաներ, սարքավորումներ կամ տեխնոլոգիայի փոփոխություն և այլն: Սա առաջին փաստարկն է, թե ինչու է անհրաժեշտ թվայնացումը։

Իսկ երկրորդ փաստարկն այն է, որ այս ամենի հետևանքով աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում։

- Ծանոթացրեք, խնդրեմ, ընթացիկ նախագծերին, ապագայի պլաններին՝ հնարավորինս հանգամանալից:

- ԶՊՄԿ ղեկավարությունը ցանկություն է հայտնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել ընկերության արդյունավետ և կայուն զարգացումը։ Այս փուլը ներառում է ներկայումս առկա գործընթացները հասկանալը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը՝ ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Թվային տեխնոլոգիաների օգնությամբ կատարվում է ավտոմատ պլանավորում. կարելի է շատ արագ  հասկանալ, թե որքանով են արդյունավետ աշխատանքները, համարժեք պլանավորել արտադրությունը և ճշգրիտ կառավարել այն։ Վերոնշյալը վերաբերում է արտադրական բոլոր ոլորտներին:

Թվային փոխակերպում- ասել է թե՝ առանձին համակարգերից մեկ ընդհանրական համակարգի ստեղծում, ողջ ձեռնարկությունում շրջանառվող տվյալների հոսքի ընդհանուր քարտեզի ստեղծում՝ արդյունավետության բարձրացման նպատակով։

Ընկերությունում կան շատ պատասխանատու և հմուտ մասնագետներ, ովքեր իրենց ոլորտի՝ իրենց հատվածի գիտակ են: Մեր խնդիրն է` նրանց հետ միասին մշակել ճարտարապետական լուծումներ, որոնց շնորհիվ բոլոր օղակները փոխկապակցված կլինեն։

- Ինչո՞ւ են ընդհանրապես անհրաժեշտ ՏՏ ճարտարապետները…

- Ոչ վաղ անցյալում մարդն աշխատում էր համակարգչով, և բարդ ինտեգրացիաներ չէին լինում այն պատճառով, որ ՏՏ-ն ընդամենը մեխանիզմ էր՝ միմյանց հետ չառնչվող աղյուսակներում տվյալները մուտքագրելու համար: Ժամանակակից կյանքը շատ ավելի մոտ է տեխնոլոգիաներին: Մեր հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել ձեռքի աշխատանքը, կատարել ճիշտ հաշվարկներ. վերահաշվարկել սխալներն ու ռիսկերը, արդյունքում` աշխատանքի  կայուն գործընթաց:

- Կարո՞ղ եք արդյոք ասել` որքա՞ն ժամանակ կպահանջվի տեսանելի արդյունք ունենալու համար:

- Մենք մշակել ենք ծրագիր, ըստ որի մինչև տարեվերջ կհաստատվեն վերջնական ճարտարապետական լուծումները՝ իրականացման ժամկետներով։ Սակայն զուգահեռաբար կիրականացնենք նախագծերի մի մասը՝ արագացնելով ժամանակացույցը, բայց համատեղելիության սկզբունքը պահպանելով: Այսինքն՝ նախագծերի մի մասը հիմա է սկսվում:

- Պարոն Ազիմով, իսկ  նախկինում եղե՞լ եք Հայաստանում։

- Հայաստանում առաջին անգամ եմ, բայց, ինչպես գիտեք, Ուզբեկստանում մեծ թվով հայեր են ապրում, եւ իմ ընտանիքի անդամների շրջանում շատ են հայերը, ու նրանց մասին միշտ դրական արձագանք եմ լսել մերձավորներիցս։ Թեեւ շատ եմ ճանապարհորդել ու աշխատել նախկին ԽՍՀՄ երկրներում, բայց առաջին անգամ եմ Հայաստանում, և ասեմ` ինձ շատ դուր եկավ Հայաստանը։ Հատկապես հիացած եմ Սյունիքի գեղեցկությամբ՝ բնությունը, ճարտարապետությունը, մշակութային կոթողները... Գիտեմ՝ դեռ շատ բան ունեմ տեսնելու: Շատ հարմարավետ եմ զգում ինձ այստեղ:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր հարմարավետությունը  Հայաստանում։

- Դե, բնականաբար, ավելի շատ մարդկանցով է պայմանավորված: Ես և մեր աշխատանքային թիմը միտված ենք դրական արդյունք ստանալուն ու քրտնաջան աշխատում ենք։ Հայաստանը, ինչպես գիտեք, առաջադեմ երկիր է ՏՏ ոլորտում։ Ռուսաստանում՝ այս ոլորտի ծանոթներիս ու ընկերներիս մեջ կան հրաշալի հայ մասնագետներ: Եվ երբ համաձայնեցի ստանձնել այս աշխատանքը, միանգամայն վստահ էի՝ Հայաստանում կան լավ մասնագետներ, իմ խնդիրն է արդյունավետ աշխատել տեղացի մասնագետների հետ և հասնել տեսանելի արդյունքի։ Թիմն այստեղ ընկերասեր է, պրոֆեսիոնալ, ինչը կարևոր գրավականներից է: Եվ, իհարկե, դեռ վաղ է ամփոփել, բայց գիտեմ, որ մենք` համատեղ, լավ արդյունք ենք ունենալու։

Հարցազրույցը՝

Լիլիթ Իսրայելյանի

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»