Քուվեյթում ու Լիբանանում արգելվել է «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քուվեյթը հայտարարել է «Բարբի» ֆիլմի ցուցադրության արգելման մասին՝ «բարոյական չափանիշներին չհամապատասխանելու և ավանդական արժեքներին հակասող գաղափարներ տարածելու համար»։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լիբանանցի նախարարը դիմել է իր երկրի իշխանություններին՝ կոչ անելով արգելել ժապավենը «միասեռականության և տրանսգենդերիզմի քարոզչության համար»։
Քուվեյթի տեղեկատվության նախարարության խոսնակն ասել է, որ ֆիլմը, որն իր դեբյուտից ի վեր ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, «խթանում է Քուվեյթի հասարակությանը և հասարակական կարգին խորթ գաղափարներ և համոզմունքներ», հաղորդում է պաշտոնական CUNA լրատվական գործակալությունը:
Լիբանանում, որը ժամանակին համարվում էր Մերձավոր Արևելքի ամենաազատական երկրներից մեկը, մշակույթի նախարար Մուհամեդ Մուրթադան ասել է, որ ինքը խնդրել է Լիբանանի ներքին գործերի նախարարությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում «Բարբի» ֆիլմի ցուցադրումն արգելելու համար:
Նրա խոսքով, ֆիլմը «խթանում է համասեռամոլությունը և տրանսգենդերիզմը, աջակցում է հոր խնամակալությունից հրաժարվելուն, խարխլում և ծաղրում է մոր դերը, կասկածի տակ է դնում ամուսնության և ընտանիք ստեղծելու անհրաժեշտությունը»: