Փյունիկը արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեց Բուդյո-Գլիմտին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Բուդյո-Գլիմտին» և 3 անպատասխան գնդակ ընդունեց:
Հանդիպման արդեն 6-րդ րոպեին տանտերերի կազմում Գրոնբեկը շրջանցեց մեր խաղացողներին՝ գրավելով դարպասի ձախ անկյունը:
Նորվեգական թիմը 31-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը. Մումբայնան ձախ եզրից ստացավ գնդակն ու մոտ տարածությունից գրավեց մեր թիմի դարպասը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց տանտերերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը հաշվի մեջ։ Գոլով աչքի ընկավ Պելեգրինոն՝ 3-0:
Խաղում գոլեր այլևս չեղան,- գրում է Armsport-ը։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Երևանում: