Լրահոս
Կարևոր


2023 թվականի ամենատարածված մասնագիտությունները

Հասարակություն

Մասնագիտական ուղղվածություն ընտրելիս մարդիկ հաշվի են առնում մի շարք հանգամանքներ՝ սկսած ֆինանսական փոխհատուցումից մինչև կարիերայի աճի հնարավորություն իրենց երկրում, աշխատատեղերի քանակ և շատ ավելին։ Այստեղ փորձել ենք հավաքել մի քանի ուղղություն, որոնք, կարծես թե, ամենատարածվածն են Հայաստանում 2023 թվականին։ Դե ինչ, սկսեցինք։

Ինտերնետ մարքեթինգ

Ինտերնետ մարքեթինգն այնքան լայն հասկացություն է, որ այս ուղղության ամենատարածված մասնագիտությունները որոշեցինք ներառել մի բաժնում։ Միջազգային շուկայում այս ուղղության տակ ներառում են մի շարք նեղ մասնագիտություններ՝ մարքեթոլոգներին, SMM-մասնագետներին, քոփիրայթերներին, գրաֆիկ դիզայներներին, տվյալների վերլուծաբաններին, SEO-մասնագետներին։

Չնայած կարիք չկա առանձին-առանձին մանրամասնելու, թե ինչով են զբաղվում նշված մասնագետները (դա հեշտությամբ կարելի է «գուգլել»), այնուամենայնիվ, կարելի է նշել, որ նրանք բոլորով միասին ապահովում են մեծ ու փոքր բիզնեսների, նախաձեռնությունների կայուն աճը թվային գործիքների միջոցով։

Տվյալների հսկայական բազաները ճկուն վերլուծելուց ու արժեքավոր եզրակացություններ անելուց սկսած մինչև համացանցում որակյալ գրավոր ու վիզուալ բովանդակություն ստեղծելը, նշվածները բոլորն էլ խիստ պահանջված մասնագիտություններ են մեր օրերում։ Մնում է միայն իսկապես շատ սիրել մասնագիտական սեփական ուղղությունը և պատրաստ լինել ուժեղ մրցակցության։

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Նույնիսկ չգիտենք՝ ինչքանով է տեղին այս ուղղությունը «տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանել, բայց այսպես շատ ավելի լավ է, քան եթե ուղղությունն անվանեինք «ծրագրավորում»։ Չնայած նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ենթադրում են մասնագիտական ուղղությունների շատ ավելի լայն շրջանակ, այնուամենայնիվ, պիտի նշենք դրանցից ամենահայտնիները՝ վեբ ծրագրավորում, մեքենայական ուսուցում, որակի ապահովում, և շատ ավելին։

Իհարկե, ՏՏ ոլորտը Հայաստանում ունի բարձր աշխատավարձի և շռայլ արտոնությունների համբավ, բայց քչերն են պատկերացնում, որ «դափնիներին» հասնելու ճանապարհին անքուն գիշերներն անպակաս են։ Բացի այդ՝ արդար կլինի նաև նշել, որ մրցակցությունը վերջին տարիներին պարզապես ֆանտաստիկ մակարդակի է, և «ոլորտ մտնել» օբյեկտիվորեն շատ բարդ է։ Տրամաբանական է, իհարկե, որովհետև այս կարևորության ոլորտում պիտի իրենց տեղը գտնեն միայն բանիմաց մասնագետները և ամուր նյարդային համակարգով մարդիկ, որոնք պատրաստ են աշխատանքի լավ փոխհատուցումը վայելելուց բացի նաև տիտանական ջանքեր ներդնել աշխատանքի իրենց կտորի վրա։

Նախագծերի ղեկավարում

Թարգմանությունը օտար է հնչում, բայց սա հենց բոլորին լավ ծանոթ Project management-ն է։ Ու եթե դեռ լավ չեք պատկերացնում, թե ինչ է անում նախագծերի ղեկավարը կամ մենեջերը, ապա ասենք, որ նա ամենակարևոր ու որոշիչ մարդն է ցանկացած տեսակի նախագծի՝ իրականություն դառնալու ողջ ընթացքում։

Նախագծերի ղեկավարը հսկում և կառավարում է նախագծի ամբողջ գործընթացը՝ հաճախ մտքի գեներացումից, մասնագետներ ընտրելուց մինչև առկա անհրաժեշտ մասնագետների աշխատանքի համակարգում, աշխատանքի ճիշտ բաժանում, արված գործի հսկողություն, արդյունքների ամփոփում, ընթացիկ փոփոխությունների իրականացում, և, իհարկե, նախագծի վերջնական մեկնարկ ու իրականացում։ Այս հաստիքի մարդիկ միշտ «խառն են», բոլորին «բզում են, որ գործ անեն», բայց առանց նրանց ժամանակակից աշխարհում այլևս անհնար է։

Վաճառքներ

Վերջինը հերթականությամբ, բայց ոչ կարևորությամբ․ վաճառքի մենեջերը ցանկացած ուղղության բիզնեսի դեմքն է ու հաջողության գրավականը։ Լինի դա ֆիզիկական որևէ ապրանքի արտադրությամբ և/կամ վաճառքով զբաղվող ընկերություն, թե տարատեսակ ծառայություններ մատուցող բիզնես, վաճառքի մենեջերներն այն մասնագետներն են, որոնք համաձայնեցված կերպով ճիշտ լույսի ներքո ներկայացնում են պրոդուկտը հաճախորդներին՝ բացատրելով, թե ինչու վերջիններս «չեն կարող ապրել առանց դրա»։

Չնայած շատերը կարծում են, որ վաճառքի մենեջերների գործում չափազանցության մեծ տոկոս կա, պիտի նշենք, որ սա այդքան էլ արդար մոտեցում չէ։ Վաճառքի մենեջերները ոչ թե ուռճացնում են ու չափազանցնում, այլ ցույց են տալիս «ապրանքը» այն կողմից, որ կողմից որ այն հետաքրքրում է գնորդին։ Վստահեցնում ենք, որ վաճառքի մենեջերների կարևորությունը գնալով աճելու է մեր երկրում, որովհետև բիզնեսի աշխարհում պետք է կարողանալ վաճառել։

Եթե կարդացիք մինչև վերջ, բայց չտեսաք ձեր երազանքների կամ արդեն ձեռք բերած մասնագիտությունը, մի՛ հուսահատվեք, որովհետև մենք ընդամենը թվարկել ենք մեր օրերում ամենահայտնի ու տարածված մասնագիտություններից չորսը։ Ցանկացած մասնագիտության մեջ կան աճի և հաջողության մեծագույն հնարավորություններ․ ձեզնից հասնում է շատ սիրել մասնագիտությունը, կանգ չառնել տեղում, միշտ փնտրել աճի հնարավորություններ և ճիշտ ներկայացնել ձեզ։

Այստեղ թողնում ենք IDBank-ի ու Staff.am-ի համատեղ նախագիծը․ հոլովակն այն մասին է, որ ինչով էլ զբաղվեք, ինչ մասնագիտություն էլ ունենաք, ձեր երեխաները միշտ ձեզ տեսնելու են կարմիր թիկնոցով հերոսի կերպարում՝ վստահ լինելով, որ դուք աշխարհի ամենալավ մասնագետն եք։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՆոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Բոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն ՄարուքյանՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ Սարգսյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուԿոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԷվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Գյումրիում բացվել է Հիշատակի ծառուղիՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՊաշտոնաթողությունից հետո նախագահը եվրոպական շրջագայություններում անվտանգության աշխատակից չի ունեցել Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՈչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը․ տարածի՛ր Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի պաշտոնական նախընտրական տեսահոլովակը․ քվեարկի՛ր 3-ի օգտինՌուսաստանի հանդեպ պետք է վարել ճկուն քաղաքականություն, ինչը ՔՊ խմբակին հասու չէ․ Հրայր ԿամենդատյանՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտըՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Ինչպիսի երկրում ենք ուզում ապրել՝ դաժա՞ն, թե՞ ուժեղ․ Մենուա ՍողոմոնյանՀայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են