Համահայկական 8-րդ ամառային խաղեր. ամփոփվել են շախմատի մրցաշարի արդյունքները
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են: Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66:
Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն:
Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն Նունե Վարդանյանի տեղեկացմամբ՝ մրցանակային տեղերն զբաղեցրել են.
Տղամարդկանց խմբում՝ 1-ին տեղ՝ Վաչե Սուքիասյան – Երևան 2-րդ տեղ՝ Գարիկ Մարտիրոսյան – Ճամբարակ 3-րդ տեղ՝ Կարեն Թովմասյան – Հրազդան Կանանց խմբում՝ 1-ին տեղ՝ Անահիտ Մուրադյան - Երևան 2-րդ տեղ՝ Աստղիկ Հակոբյան - Վաղարշապատ 3-րդ տեղ՝ Նարինե Ասլիբեկյան - Աբովյան Առաջնության գլխավոր մրցավարը միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանն է։
ՀՀ ԿԳՄՍ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ