Կիպրոսի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին վերացնել Արցախի շրջափակումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանքը։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ծագած մարդասիրական սարսափելի ճգնաժամի վերաբերյալ։ Ես վերահաստատել եմ Կիպրոսի լիակատար աջակցությունը Հայաստանին և կոչ եմ արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա։