«Ինչի ես քնել» թեման, հայհոյանքներ. մանրամասներ երեկ կյանքից զրկված զինվորի դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին օգոստոսի 10-ին մահացած զինվոր ժորա Կարապետյանի դեպքով մանրամասներ են հայտնի դարձել։Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորների մեջ վիճաբանության թեման եղել է քնելը։ Ժորա Կարապետյանի ծառայակիցները բարձրացրել են նրա քնելու հարցը, որին հաջորդել են հայհոյանքները, ինչից դրդված 8 ամսվա զինծառայողի ինքն իրեն զրկել է կյանքից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ մահացած զինվորի գործով կա երկու ձերբակալված, ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացած զինվորը Գեղարքունիքի մարզից է, իսկ ահա նրան ենթադրաբար ինքնասպանության հասցնողը Վայոց ձորի մարզից է։ Տղաների միջեւ թեման տղայական ռազբորկան է եղել, յուրաքանչյուրը փորձել է թեմայի մեջ այսպես ասած ինքնահաստատվել, որն էլ ճակատագրական դարձավ զինվորիներից մեկի համար:
Ավելին՝ այստեղ