Երևանի նոր էպոխան. Ավինյանը փակեց «հուսահատության գազելների» դարաշրջանը
ՀասարակությունՅուրաքանչյուր մայրաքաղաքի այցեքարտը քաղաքային տրանսպորտն է։ Կարիք չկա բացատրելու, թե այս ենթակառուցվածքը ուղղակիորեն ինչպիսի ստրատեգիական նշանակություն ունի մայրաքաղաքային տնտեսության վրա` անվտանգային խնդիրներից մինչև բոլոր մյուս կառուցվածքների անխափան աշխատանք, տուրիզմից մինչև ...
Տարիներ շարունակ նորմալ տրանսպորտային համակարգի գոյությունը Երևանում պարզապես երազանք էր թվում, ընդ որում` անիրականանալի երազանք։ Տասնամյակներ շարունակ քննարկվել են մայրաքաղաքային տրանսպորտի բարելավման, քաղաքը, այսպես կոչված, «հուսահատության գազելներից» ազատագրելու տասնյակ ծրագրեր, որոնք բոլորն էլ մնացել են թղթի վրա...
Օրերս, սակայն, վարելով վերջին, սիմվոլիկ Գազելը, փոխքաղաքապետ, առաջիկա ընտրություններում դե ֆակտո ֆավորիտ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը փակեց այդ ամոթալի էջը։ Ասել, թե սրանով Երևանի տրանսպորտային խնդիրները հիմնահատակ լուծվեցին, ճիշտ չէ, սակայն սկիզբ դրվեց առավել արդիական, եվրոպական մայրաքաղաքներին բնորոշ տրանսպորտային համակարգին։ Այս նոր համակարգը հնարավորություն կտա առաջիկայում տեխնիկական թարմացումների միջոցով ստանալ գերժամանակակից, անվտանգ և հարմարավետ տրանսպորտային հաղորդակցություն։
Հուսանք, որ սա դեռ միայն սկիզբն է։
Արտակ Կարապետյան
Press24.am / վերլուծաբան