ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանի լավագույն «զենքն» Ուկրաինայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկիրը զինված հակամարտության ժամանակ կառավարելու անկարողությունը նրան դարձրել է Ռուսաստանի լավագույն զենքը։ Այս մասին George Galloway յութուբյան ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը։
«Զելենսկին լավագույն զենքն է, որ ունի Մոսկվան։ Նրա ոչ կոմպետենտությունն իր ներդրումն ունեցավ ՌԴ–ի զանգվածային հաղթանակում»,- ասել է նա:
Ռիտերը կարծում է, որ ուկրաինացի առաջնորդի քաղաքականությունը կարող է հանգեցնել իր դեմ զինվորականների ապստամբության՝ ռազմաճակատում հաջողության բացակայության պատճառով։ Բացի այդ, նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կորուստների աճի հետ մեկտեղ նման սցենարը գնալով ավելի հավանական է դառնում։