Ողբերգական դեպք Սյունիքում. 27-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի «Աժդանակ» ՍՊԸ, որտեղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Գևորգյանը և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արթուր Դ.-ն է, ով «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածքից դեպի պահեստային մաս ընթանալիս բարձիչ մեքենայով, պահեստի դարպասի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով մնացել է մեքենայի տակ և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» ԲԿ, որտեղ էլ մահացել է:
Ավելին՝ այստեղ