Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ջրափրկարարները Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ջրափրկարարները մոտեցել և դուրս են բերել այդ քաղաքացուն, ապա ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է:
Ավելին՝ այստեղ