Դիմակայուն Երևան. ինչպես ունենալ անվտանգ քաղաք
ՀասարակությունԴիմակայուն է այն քաղաքը, որտեղ աղետների ռիսկը հասցված է նվազագույնի, որտեղ կան շինարարական նորմերին համապատասխան ենթակառուցվածքներ: Այն քաղաքն է, որն ունի մասնագիտացված, գրագետ և հաշվետու տեղական կառավարման մարմին, որը հոգ է տանում կայուն և անվտանգ ուրբանիզացման ուղղությամբ և հատկացնում է միջոցներ աղետներին սեփական ուժերով դիմակայելու կարողությունների զարգացման համար:
Օգոստոսի 14-ին լրանում է Սուրմալու առևտրի կենտրոնի աղետալի պայթյունի մեկ տարին։
Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն այդպիսի դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք։
Օգոստոսի 14-ին ոլորտի մասնագետների հետ փորձելու ենք գտնել այս հարցերի պատասխանները, խոսելու ենք քաղաքների դիմակայունությունից, աղետների ռիսկերի նվազեցումից, Երևանում առկա սեյսմիկ մարտահրավերներից և դրանց լուծման ուղիներից։
Օգոստոսի 14
Ժամը 19:00
Բաղրամյան 6
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է