Թուրքիայի ԱԳՆ–ն Լաչինի միջանցքի հետ կապված հայտարարություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Լաչինի միջանցքի հետ կապված հայտարարություն է տարածել։
Ըստ «Yeni Şafak»-ի՝ հայտարարության մեջ ասվում է, որ «Թուրքիան ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տիրող իրավիճակին և հասկանում է Ադրբեջանի արդարացի մտահոգությունն այս հարցում»։
«Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից երկար ժամանակ հնչեցրած մտահոգությունները հաշվի չեն առնվել, և արդյունքում Ադրբեջանը, իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում, ձեռնարկել է միջոցներ, որոնք նպատակահարմար է համարել»,- ասվում է հայտարարության մեջ։
«Թուրքիան կարծում է, որ Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։