ԱՊՀ երկրորդ խաղեր․ հայ մարզիկները 8 մեդալ նվաճեցին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսում ավարտվեց 2023 թվականի ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը։ Հայաստանը նվաճեց 8 մեդալ և 22 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին՝
Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ
Բորիս Շատվերյանը (79 կգ)՝ սամբո
Արծաթե մեդալակիր դարձան՝
Նարե Գաբրիելյանը – հրաձգություն
Սուրեն Հարությունյանը (67 կգ) – կարատե։
Բրոնզե մեդալ նվաճեցին՝
Սամվել Գրիգորյանը (82 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ
Նորիկ Հարությունյանը (61 կգ) – ազատ ոճի ըմբշամարտ
Ազատ Կարապետյանը (86 կգ) – ազատ ոճի ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ ազատ ոճի ըմբշամարտ։
Մրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց հավաքականները։
Տղամարդկանց հավաքականը հաղթել է ԱՄԷ-ին և Տաջիկստանին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Կանանց հավաքականը պարտվել է բոլոր հանդիպումներում։
Մրցաշարին մասնակցել է նաև խոտի հոկեյի Հայաստանի հավաքականը, որը պարտվելով բոլոր հանդիպումներում, գրավել է վերջին տեղը։