Ողբերգական վթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդի վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորների վիճակը շարունակում է ծանր մնալ: Մասնավորապես, «ԶԻԼ» բեռնատար մեքենայի վարորդի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին 24News-ին պատմեցին վարորդի հարազատները:
Նրանց խոսքով, այդ օրը Հ. Պ-ն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, զննություն է անցել, նաև նշեցին` առհասարակ ալկոհոլ չի օգտագործում: «13-14 տարվա վարորդ է, 9 տարի էլ «ԶԻԼ» է վարում: Մերձավան քար էր տեղափոխել ու վերադառնում էր տուն: Լույսը միանգամից ընկել է աչքերին ու չի հասցրել անգամ արգելակի»,- ողբերգության իրենց տարբերակն են ներկայացրել նրանք։
«ԶԻԼ»-ի վարորդը, հարազատների պատմելով, տարբեր վնասվածքներ է ստացել` կոնքի, կրծքավանդակի, թոքի, գլխի վրա պատռվածք է ունեցել՝ կարեր են դրել:
24News-ի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, ծառայողական քննություն է նշանակվել այդ տարածքում պարեկային հերթապահություն իրականացնող ծառայողների նկատմամբ:
Ավելին՝ այստեղ