Լավրովը և Բայրամովը հակաարդյունավետ են համարել «քաղաքա–քարոզչական գործողություններով» զբաղվելու փորձերը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 15-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ամենաարդիական միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։ Հատուկ շեշտադրվել է ավելի վաղ սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ դեէսկալացմանը, այդ թվում մարդասիրական ուղիների ապաշրջափակումը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման անայլընտրանքությունը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարներն ընդհանուր կարծիք են հայտնել այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության վերաբերյալ։