ՀՀ-ից Վրաստան ոսկյա զարդերի ներկրման փորձ է կանխվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել:
Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի քաղաքացիներ Շ.Ն.-ին և Ս.Ս.-ին պատկանող ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերվել են մինչև 2 կիլոգրամ չհայտարարագրված ոսկյա իրեր։
«Նշենք, որ օրինախախտ քաղաքացիները թանկարժեք իրերը թաքցրել են սննդամթերքի փաթեթներում և տաքսի ծառայությունում օգտագործվող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում։
Ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 189 հազար 040 լարի 96 թեթրի: Գործը փոխանցվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Aliq.ge-ն։